Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար, և կարևորել միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը:

Անտոնիու Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:

ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում