Մարզային

Գյումրիում «Մերսեդես»-ի և մոտոցիկլետի բախումից 2 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում «Մերսեդես»-ի և մոտոցիկլետի բախումից 2 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին` ժամը 11.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղում` ռուսական թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՕՍ 414 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.)և առանց պետհամարանիշի մոտոցիկլետը, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը (1993թ.ծնված Ա. Ս.-ը) և ուղևոր Ս. Վ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում