Մարզային

Աշտարակ-Ապարան ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ապարան ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին` ժամը 02.14-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (5-րդ կմ, Ուշիի ոլորաններ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 2506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում