Իրավունք

Երևանում «ՈւԱԶ»-ի և «Սուզուկի»-ի բախումից տուժածների վիճակը միջին ծանրության է

1 րոպեի ընթերցում

Երևանում «ՈւԱԶ»-ի և «Սուզուկի»-ի բախումից տուժածների վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 13.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 և «ՈւԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ: Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Ա. Բ.-ին և ուղևոր Ե. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում