Մարզային

Հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղի տներից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 07.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է տան տանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել՝ 08.26-ին: Այրվել է Հ. Ա.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 170 ք.մ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում