Միջազգային

Քոբանիում սպանվել է ԻՊ-ի ռազմական գործողությունների ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Քոբանիում սպանվել է ԻՊ-ի ռազմական գործողությունների ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահամանին մոտ գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքում քրդական ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է «Իսլամական պետության» ռազմական գործողությունների ղեկավար, սաուդացի Աբու Մադհաբ Ռամալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբեկիչները քայլեր են ձեռնարկել քրդական շրջափակումից խոսափելու համար, սակայն լուրջ կորուստներ են կրել: ԻՊ-ի ներկայացուցիչներից Մուսաբ ալ Ամիրին խոստովանել է, որ իրենք պարտվել են Քոբանիի համար պայքարում:

Դեկտեմբերի 24-ին քրդական ինքնապաշտպանական ուժերը ԻՊ-ին պատկանող 2 անօդաչու սարքեր են խոցել:

Ավելի քան 3 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի եւ վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը:

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանիից եւ շրջակա գյուղերից: Քաղաքը կարեւոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատեր Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչեւ Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում