Միջազգային

ԻՊ-ի ահաբեկիչները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի ահաբեկիչները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռակկայի մարզում դեկտեմբերի 24-ին «Իսլամական պետությունը» սիրիական օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ինքնաթիռը խոցվել է «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող տարածքում և ընկել Եփրատ գետը: Տեղեկություններ կան, որ հորդանանցի օդաչուն ողջ է մնացել և գտնվում է ահաբեկիչների մոտ:

Հորդանանյան բանակը նույնպես հայտարարել է, որ ԻՊ-ն գերի է վերցրել իր օդաչուներից մեկին:Հորդանանյան ուժերը Սիրիայում միջազգային դաշինքի հետ մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին:

Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե ում էր պատկանում ինքնաթիռը` սիրիական, թե միջազգային դաշինքի օդուժին:Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել կատարվածին:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-­ին` այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: Այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում