Ռուսաստանում տարվա քաղաքական գործիչը դարձյալ Վլադիմիր Պուտինն Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում կրկին տարվա քաղաքական գործիչ Է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ռուսաստանցիների 71 տոկոսի աջակցությունը:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) վարչության նախագահ Կոնստանտին Աբրամովը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատարն Է հսկայական գերակշռությամբ, ինչպես եւ նախորդ տարիներին»,-ասել Է նա:
Պուտինը ՀԿՈՒՀԿ-ի այդ վարկանիշի առաջատարն Է տասնմեկերորդ տարին: Անցյալ տարի նրան տարվա քաղաքական գործիչ Էր ճանաչել հարցման մասնակիցների 44 տոկոսը: Երկրորդ տեղում ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Է, որին տարվա քաղաքական գործիչ Է համարում ռուսաստանցիների 8 տոկոսը: ՌԴ-ի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստացել Է հարցվածների 5 տոկոսի աջակցությունը:
ՀԿՈւՀԿ-ի հարցմանը 1600 մարդ Է մասնակցել ՌԴ-ի 46 սուբյեկտներում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: