Միջազգային

Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի 20 ահաբեկիչներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում սիրիական բանակի հետ բախումների հետևանքով «Իսլամական պետության» 20 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 5-ն սպանվել են օդանավակայանի մերձակա շենքի վրա հարձակում գործելու ժամանակ: Տասնյակից ավելի ահաբեկիչներ սպանվել են սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը Դեր Զորում և մերձակա գյուղերում շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ: Ռազմական գործողությունների արդյունքում բանակը հսկողություն է հաստատել Գյուղատնտեսության քոլեջի վրա` ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների: Բացի այդ, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող զենքերը, տեխնիկան:

Հոմսի Ուաար թաղամասում բախումների ժամանակ ևս տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: ԻՊ-ի անդամները լուրջ վնասներ են կրել նաև Ռակկայի մարզի մերձակայքում գտնվող Ռուհում գյուղում:

Մյուս կողմից, միջազգային դաշինքի օդանավերը դեկտեմբերի 21-ին յոթ հարվածներ են հասցրել ԻՊ-ի`Հալեպի մերձակա գյուղերում գտնվող դիրքերին:

«Իսլամական պետությունը» ամենախոշոր, ամենավտանգավոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է աշխարհում: Ամիսներ շարունակ կազմակերպությունը հանցագործողություններ է իրականացնում Սիրիայում և Իրաքում` գրավելով մեծ տարածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում