Մարզային

Լոռու մարզի Սարչապետ գյուղի մոտ քաղաքացիներ են մոլորվել

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Սարչապետ գյուղի մոտ քաղաքացիներ են մոլորվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին` ժամը 23.19-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացիները մոլորվել են և ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, կապ է հաստատվել ահազանգած քաղաքացու հետ, ով հաղորդել է, որ իրենք գտնվում են Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 54 OC 054 պետհամարանիշով (վարորդ` Գ. Վ.) ավտոմեքենան քարշակել են Սվերլովսկ գյուղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում