ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին` ժամը 12.32-ին,ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին` Ալավերդի-Վանաձոր հատվածի 10-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը շրջվել է ձորակը (մոտ 10մ), կա տուժած. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 10-րդ կմ-ում բախվել են «DAF» մակնիշի FXF142 և «ԿամԱԶ» մակնիշի 14 ՕԼ 290 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1980թ.) բեռնատար ավտոմեքենաները. «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 3 մ): Թ.Բոլկվաձեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: