Սերժ Թանկյանը Ջորջ Քլունիի Հայաստան այցի մասին նոր հայտարարություն է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռոք երաժշիտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի` Հայաստան այցի վերաբերյալ նոր հայտարարություն է արել: Չնայած դեկտեմբերի 17-ին Թանկյանն իր Instagram-ում (Ինստագրամի էջի հղումը տեղադրված է Սերժ Թանկյանի պաշտոնական կայքում) գրառում էր կատարել այն մասին, որ Քլունիի Հայաստան այցի լուրն անհերքելի ճշմարտություն է, այդուհանդերձ, երգիչն ԱՄՆ-ում թողարկվող հայկական «Ասպարեզ» պարբրականի հետ զրույցում նշել է, որ այդ այցելության մասին ոչ ոք տեղեկություն չունի: «Մենք տեղեկություն չունենք Քլունիի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13-ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի