Սերժ Թանկյանը հաստատեց. Ջորջ Քլունին կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015թ. ապրիլին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանառվող լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը: «Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13-ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

«Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում: Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները»,- Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան` հավելելով, համերգ-ակցիան ուղղված կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կլինի անվճար:

System of a Down-ը մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ