Իրավունք

Սևան-Երևան ճանապարհին բախվել են «ԿռԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Սևան-Երևան ճանապարհին բախվել են «ԿռԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին` ժամը 07.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքիՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներանհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 7-րդ կմ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NA 039 պետհամարանիշի և «ԿռԱԶ» մակնիշի 490 US 34 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին (անձը պարզել չի հաջողվել) դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել և գազազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում