Գորիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 12-ին` ժամը 01.50-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Հակոբ Կամարի փողոցի թիվ 108 տանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.10-ին` մարվել՝ 02.15-ին: Ռ. Ա.-ի տան պատշգամբում մասամբ այրվել է հին պահարան: