Մարզային

Գեղանիստ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Գեղանիստ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 13.14-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի թիվ 18 տանը: Այրվել է Ս. Մ.-ի տան հյուրասենյակի առաստաղի (բաղդատ) մոտ 2 քմ հատվածը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում