Մոսկվայում վեց տղամարդ, ներառյալ հայեր, փորձել են լինգի եւ կռանի միջոցով հափշտակել բանկոմատը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հյուսիս - արեւելքում բանկոմատը հափշտակելու փորձի ժամանակ փաստական ապացույցներով ձերբակալվել են Էթնիկ հանցավոր խմբի ենթադրյալ մասնակիցները, ներառյալ չորս հայեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ նախօրյակին վաղ առավոտյան քրեական հետախուզության օպերատիվ աշխատողները՝ Արագ հակազդման հատուկ ջոկատի օժանդակությամբ ձերբակալել են վեց տղամարդու, որոնք Ենիսեյսկայա փողոցում փորձել են գողանալ բանկոմատը:
Պարզվել Է, որ կողոպտիչներն ինքնասպասարկման գրասենյակի մոտ են եկել Porsche Cayenne եւ BMW X5 արտաճանապարհային ավտոմեքենաներով, լինգերի, հատիչի եւ կռանի միջոցով նրանք ջարդել են բանկոմատը, որտեղ եղել Է 2,8 միլիոն ռուբլի, եւ այն տարել են դեպի ավտոմեքենան, այդ պահին Էլ նրանց ձերբակալել են:
Ձերբակալվածների թվում են չորս Էթնիկ հայեր, որոնցից երկուսն ունի Հայաստանի քաղաքացիություն, Չեչնիայի մի բնակիչ եւ մեկ սլավոն՝ Միտիշչիի բնակիչ: Նրանց բոլորին կասկածում են Մոսկվայում եւ մարզում բանկոմատների եւ վճարային տերմինալների մի շարք հափշտակումների մեջ: