Մարզային

«Անի Կվարց» ՍՊԸ-ին պահակակետում վագոն-տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

«Անի Կվարց» ՍՊԸ-ին պահակակետում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին` ժամը 07.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ կամրջի մոտակայքում, այրվում են տնակներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` «Անի Կվարց» ՍՊԸ-ին պատկանող պահակակետում, բռնկվել է հրդեհ, որը մարվել է ժամը 10.11-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը` 21 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում