Մարզային

Գորիս-Սիսիան ճանապարհին «Տոյոտա Պռադո»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից

1 րոպեի ընթերցում

Գորիս-Սիսիան ճանապարհին «Տոյոտա Պռադո»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին` ժամը 12.58-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 228-րդ կմ-ում«Տոյոտա Պռադո» մակնիշի 500RR51 պ/h ավտոմեքենան (վարորդ` Հ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտի քարերին. տուժածներ չկան:Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում