Փրկարարներն ալպինիստական գույքի օգնությամբ իջեցրել են վերամբարձ կռունկում մնացած քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 12.11-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 26-րդ փողոցի նորակառույց տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնող վերամբարձ կռունկը խափանվել է, աշխատակիցները մնացել են կռունկում (մոտ 8 մ). վերջիններիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր ժամանածփրկարարները 1964թ. ծնված Վ. Ս.-ին և 1974թ. ծնված Վ. Հ.-ին ալպինիստական գույքի օգնությամբ իջեցրել են ցած