Մարզային

Հրդեհ Պռոշյան գյուղում. այրվել է կուտակված վառելափայտ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Պռոշյան գյուղում. այրվել է կուտակված վառելափայտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 00.27-ին, ահազանգ է ստացվել, որ hրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի նկուղում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գայի փողոցի 1-ին նրբանցքի Հովհաննես Հովսեփյանի տներից մեկի նկուղում: Այրվել է կուտակված վառելափայտ՝ 4 խմ և գոմաղբ՝ 6 խմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում