Իրավունք

Երևանի Շահումյան փողոցում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Շահումյան փողոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 04.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյան 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է 05.14-ին, մարվել՝ 05.34-ին: Այրվել են Կ. Թ.-ին պատկանող խորդանոցն ամբողջությամբ (25 քմ), վառելափայտ՝ 10 խմ և ջերմահարվել է թիվ 36 տան տանիքի ծածկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում