Մարզային

Փրկարարները բացել են քարաթափման հետևանքով փակված Բերդ-Տավուշ ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները բացել են քարաթափման հետևանքով փակված Բերդ-Տավուշ ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 23-ին` ժամը 14.16-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում, կրկին առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Բերդ-Տավուշ 6-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և առկա է քարի ընկնելու վտանգ (մոտ 0.6 ք.մ): Հրշեջ-փրկարարները հեռացրել են քարը, ճանապարհահատվածը մաքրվել է և դարձել երկկողմանի երթևեկելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում