Գյումրու մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Գյումրու մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/784317.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 18-ին` ժամը 05.30-ին, ահազանգ է ստավել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել՝ 06.46-ին: Մայակովսկու փողոցի թիվ 57 հասցեում գտնվող Գ. Մ.-ի խանութում այրվել է կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և վնասվել են մթերքներ: