Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին «Նիսսան»-ը գլորվել է ձորը
1 րոպեի ընթերցում
![Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին «Նիսսան»-ը գլորվել է ձորը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/783577.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 12-ին` ժամը 02.05-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Հ-17 մինջհամայնքային ավտոճանապարհի Դալարիկ-Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91ԼՏ009 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ե. Հ., ծնված 1991թ.)դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 300 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղևոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: