Մարզային

Աշտարակ քաղաքում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Աշտարակ քաղաքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 11-ին` ժամը 04.21-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել՝ 04.49-ին: Վ. Ա.-ին պատկանող տանը կից խորդանոցում այրվել են ավտոպահեստամասեր (մոտ 7 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում