Մարզային

Երասխավանում շրջված «ԶԻԼ»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

Երասխավանում շրջված «ԶԻԼ»-ի վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 10-ին` ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղումտեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած, ով արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ«ԶԻԼ-131» մակնիշիավտոմեքենան շրջվել է, ինչից վարորդ Ա. Ա.-ն (ծնված 1980թ.) արգելափակվել է խցիկում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ա.Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Արարատի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում