Մարզային

Ալավերդի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ալավերդի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 10-ին` ժամը 11.08-ին, ահազանգ է ստացվել, որԼոռու մարզի Ալավերդի քաղաքի Նալբանդյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ.Անդրանիկի փողոցի թիվ 143 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.31-ին, մարվել՝ 11.54-ին: Այրվել է տանիքածածկի կառուցատարրերերից (3 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում