Արագած լեռան ճանապարհին «ԲՄՎ»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ
1 րոպեի ընթերցում
![Արագած լեռան ճանապարհին «ԲՄՎ»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/782859.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 6-ին` ժամը 04.09-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ից դեպի Արագած լեռ տանող ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան: