Մարզային

Լանջիկ-Մաստարա ճանապարհին «Օպել» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Լանջիկ-Մաստարա ճանապարհին «Օպել» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 3-ին` ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի 19TL879 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում