Տարածաշրջանային

Գերմանական դասագրքում Էրդողան անունով շուն է հայտնվել

1 րոպեի ընթերցում

Գերմանական դասագրքում Էրդողան անունով շուն է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Ֆրեդրիշաֆեն քաղաքի ուսումնարանի ինտեգրացիոն գործընթացներին առնչվող դասագրքում հայտնված ծաղրանկարը զայրացրել է Գերմանիայի թուրքերին: Զայրույթի պատճառն այն է, որ գերմանական Frankfurter Allgemeine պարբերականից վերցված և գրքում արտատպված ծաղրանկարում պատկերված շանն անվանել են Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է թուրքական Haberler.com-ը:

Գերմանաբնակ թուրքերը պահանջել են գրքից հանել իրենց նախագահին վիրավորող ծաղրանկարը, որը վերաբերվում է գերմանական հասարակությանը թուրքերի ինտեգրվելու 50 տարիներին: Ֆրեդրիշաֆենում գործող թուրքական սպորտային ակումներից մեկի նախագահ Նուրի Այը, խոսելով ծաղրանկարի մասին, նշել է, որ եթե այն կարող էր ընդունելի լինել թերթերում կամ ամսագրերում, ապա դա անհասկանալի է դասագրքի պարագայում:

«Աննորմալ մի իրավիճակ է, երբ դպրոցական դասագրքում հայտնվում է այնպիսի մի ծաղրանկար, որտեղ Թուրքիայի նախագահի անունը դրված է շան բնի վրա, որտեղ էլ կապված է շունը»,-նշել է Այը` հավելելով, որ դա Էրդողանի նկատմամբ ստորացուցիչ քայլ է, որը կարող է թունավորել երիտասարդ ուղեղները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում