Ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա. Մեխակ Ցականյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը, որոնցից վերջինը մեղադրվում է նաև Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` դատական նիստի ընթացքում շարունակվել են հարցաքննվել ամբաստանյալներ Գուլիևը եւ Ասկերովը:

Դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի՝ սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ այն ժամանակ իբր չի հասկացել այդ ամենըև հիմա է հասկանումիր սխալը։ Ասկերովի խոսքով՝ ԼՂՀ սահմանը պարբերաբար խախտելով՝ ինքը վատ նպատակ չի ունեցել. պարզապես այցելել է Շահումյանի շրջանում գտնվող իր հարազատների գերեզմաներին: Այն հարցին, թե լավ ծանոթ լինելով տեղանքին, ինչո՞ւ են անչափահաս Սմբատ Ցականյանից հարցրել Քարվաճառ տանող ճանապարհը, Ասկերովը պատասխանել է, որ ինքը տեղանքի ճանապարհները միայն անտառներով ու սարերով գիտի: Ասկերովը շարունակել է ժխտել Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր մասնակցությունն` այն կապելով հանցախմբի անդամ, զինված դիմադրության ժամանակ մահացու վիրավորված Հասան Հասանովի հետ:

Դատական նիստին ներկա Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը, ընդմիջման ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է դատավարության ընթացքից: «Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել. ուզում եմ, որ ամեն մեկն իր արժանի պատիժը ստանա»,- նշեց որդեկորույս հայրը ՝ մեկ անգամ ևս դատապարտելով ոճրագործների անմարդկային արարքը:

Ինչպես հայտնի է, խմբի մեկ անդամ ևս ՝ Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը դիվերսանտների ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու պատճառով, ոչնչացվել է: Ամբաստանյալ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը նշել է, որ, ի տարբերություն Դիլհամ Ասկերովի, Գուլիևը չի մեղադրվում անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ:

Ըստ Իսրայելյանի, բոլոր դատական գործողությունները կատարվում են օրենքի շրջանակներում, իհարկե, պաշտպանի ներկայությամբ։ Դատապաշտպանը տեղեկացրեց նաև, որ ամբաստանյալ Գուլիևը մեղադրվում է 6 հոդվածներով։

Նշենք, որ ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապահովված են ռուսերենի և հայերենի մասնագետ թարգմանչով, իսկ որպես նրանց դատապաշտպաններ՝ նիստում հանդես են գալիս փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը՝ ԼՂՀ հանրային պաշտպանի գրասենյակից, և Արկադի Իսրայելյանը՝ ԼՂՀ փաստաբանների պալատից:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին