3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական տարբերանշանը ներկայացվեց ռուսական «Առաջին Ալիք»-ի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման շրջանակներում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` որպեսզի տարբերանշանը կարողանար ամբողջությամբ հաղորդեր պատմական պահի ամբողջ էությունը, տարբերանշանի դիզայնն իր մեջ պարունակում է գեղանկարչության ռուսական ավանդույթները, պատմության նորարարությունը և երկրի ձեռքբերումները:
Տարբերանշանն ընդհանուր ձևով նման է աշխարհի գավաթին, իսկ այնտեղ առկա վառ երանգներն արտահայտում են նկարչության դարավոր արվեստը: Տարբերանշանի դիզայնի վրա աշխատել է պորտուգալական BrandiaCentral ընկերությունը: Լոգոյի վերջնական ընտրությունը կատարել է հատուկ ընտրված ժյուրին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանը կներկայացվի արդեն 2016 թվականին, իսկ մինչ այդ ևս մեկ անգամ աչքի անցկացնենք աշխարհի առաջնությունների բոլոր տարբերանշանները:
Ուրուգվայ 1930 թվական, աշխարհի չեմպիոն` Ուրուգվայ
Իտալիա, 1934 թվական, աշխարհի չեմպիոն` Իտալիա
Ֆրանսիա, 1938, աշխարհի չեմպիոն` Իտալիա
1950 թվական, Բրազիլիա, աշխարհի չեմպիոն` Ուրուգվայ
Շվեյցարիա, 1954 թվական, աշխարհի չեմպիոն` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Շվեդիա, 1958 թվական, աշխարհի չեմպիոն` Բրազիլիա
Չիլի, 1962 թվական, աշխարհի չեմպիոն` Բրազիլիա
Անգլիա, 1966, աշխարհի չեմպիոն` Անգլիա
Մեքսիկա, 1970 թվական, աշխարհի չեմպիոն` Բրազիլիա
Գերմանիա Ֆեդերատիվ Հանրապետություն, 1974 թվական, աշխարհի չեմպիոն` Գերմանիա
Արգենտինա, 1978 թվական, աշխարհի չեմպիոն` Արգենտինա
Իսպանիա, 1982 թվական, աշխարհի չեմպիոն` Իտալիա
Մեքսիկա, 1986 թվական, աշխարհի չեմպիոն` Արգենտինա
Իտալիա, 1990 թվական, աշխարհի չեմպիոն` Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն
ԱՄՆ, 1994 թվական, աշխարհի չեմպիոն` Բրազիլիա
Ֆրանսիա, 1998 թվական, աշխարհի չեմպիոն` Ֆրանսիա
Հարավային Կորեա-Ճապոնիա, 2002 թվական, աշխարհի չեմպիոն` Բրազիլիա
Գերմանիա, 2006 թվական, աշխարհի չեմպիոն` Իտալիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2010 թվական, աշխարհի չեմպիոն` Իսպանիա
Բրազիլիա, 2014 թվական, աշխարհի չեմպիոն` Գերմանիա
Ռուսաստան, 2018 թվական, աշխարհի չեմպիոն ...