Իրավունք

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի բախումից 3 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի բախումից 3 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին` ժամը 10.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որԵրևան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ` Հ. Մ., ծնված 1974թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ` Է. Հ., ծնված 1957թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղևորներ Է. Ս.-ին (ծնված 1990թ.), Ա. Ս.-ին (ծնված 1947թ.) և Մ. Ս.-ին (ծնված 1949թ.), հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Ուղևորներ Մ. Ս.-ն և Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում