Հայաստանն ու Իրանը կխորացնեն էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական կապերը և հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները փոխգործակցության բոլոր ոլորտներում:

«Մենք քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը երկկողմ կապերի հետագա սերտացման գործում, ինչը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման կարևոր գործիք է:

Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը: Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեցի Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, բարձր գնահատելով տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվելիք հարցերը կլինեն երկու երկրների ղեկավարների վերահսկողության ներքո, և առկա խնդիրներն արագ լուծում կստանան: «Անցած տասնամյակների ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները լավ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում»,-ասել է Էսհաղ Ջահանգիրիին:

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ