Կապանում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 20-ին` ժամը 02.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքիԱզատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից. հրդեհը մեկուսացվել է ժամը 02.39-ին, մարվել՝ 03.10-ին:Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 395 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: