Մարզային

Զովքում ձորը գլորված «Մերսեդես»-ի վարորդն ու ուղևորը մահացել են

1 րոպեի ընթերցում

Զովքում ձորը գլորված «Մերսեդես»-ի վարորդն ու ուղևորը մահացել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 16-ին` ժամը 00.17-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 ZM 401 պետհամարանիշով ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովք գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ուղևոր՝ 1964թ. ծնված Վ. Մ.-ը տեղում մահացել է: Վարորդը՝ 1959թ. ծնված Ա. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ. Մ.-ի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում