Միջազգային

Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է ուղարկել Սիրիայի քրդերին

2 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է ուղարկել Սիրիայի քրդերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է տրամադրել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի քրդական ուժերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի քրդական նշել են, որ կօգնեն իրենց ազգակիցներին բոլոր վայրերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի քրդերը չէին կարողանում ստանալ ռազմական օգնությունը Իրաքյան Քրդստանից, քանի որ Թուրքիան դրա համար անցում չէր բացել:

Ռազմական օգնության մեջ ընդգրկվել են հրասանդներ, թեթև զենքեր և զինամթերք:

Ավելի քան 3 շաբաթ է, Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում պայքար են մղում ԻՊ-ի դեմ: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Մինչև հոկտեմբերի սկիզբն այնտեղ ապրում էր մոտ 100 հազար բնակիչ:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել Կոբանիից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում