Մարզային

Գազի արտահոսք և պայթյուն մթերային խանութում. կա երկու տուժած

1 րոպեի ընթերցում

Գազի արտահոսք և պայթյուն մթերային խանութում. կա երկու տուժած

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժնում հոկտեմբերի 11-ին` ժամը 09.05-ին, հաղորդում է ստացվել, որ Լիճք գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 08.50-ին, գազի արտահոսքից պայթյուն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով խանութի աշխատակցուհին՝ 1974թ. ծնված Սյուզաննա Մ.-ն, և հաճախորդը` 1986թ. ծնված Վասպուրակ Բ.-ն, մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում