Մարզային

Վանաձորում տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 13-ին` ժամը 03.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լազյան նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չբնակեցված տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել՝ 05.30-ին: Ամբողջությամբ այրվել է Ք. Ս.-ի տունը՝ մոտ 100քմ մակերեսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում