Իրավունք

Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Վոլկսվագեն» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Վոլկսվագեն» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 10-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 NS 862 պ/հ (վարորդ` Ա. Հ., ծնված 1982թ.) և «Տոյոտա» մակնիշի Т 718 AR 77 (վարորդ` Գ. Ս., ծնված 1984թ.) պ/հ ավտոմեքենաները: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում