Այն ալ Արաբի մերձակայքում ահաբեկիչներից հիվանդանոց է ազատագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Այն ալ Արաբ քաղաքի հարավում ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրվել է հիվանդանոց, որը նրանց համար թաքստոց էր ծառայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, մյուս կողմից, միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով հիվանդանոցի շրջակայքում 35 իսլամիստներ են սպանվել: Այժմ թեժ մարտերը քաղաքի մերձակայքում շարունակվում են:

Ինչպես հաղորդել են քրդական ազգային պաշտպանական ուժերի աղբյուրները, ԻՊ-ի առաջխաղացումը դեպի քաղաքի խորքը հնարավոր է եղել կասեցնել: Միջազգային դաշինքը հարվածներ է հասցրել նաև Այն ալ Արաբ քաղաքի 3 ուղղություններով, որտեղ կենտրոնացած էին ահաբեկչական կազմակերպության զինապահեստները:

Սեպտեմբերի 16-ից այդտեղ 20 օր շարունակվող արյունալի բախումների հետևանքով զոհվել է 412 մարդ, որոնցից 219-ն ԻՊ-ի անդամներ են, 163-ը՝ քրդական պաշտպանական ուժերի անդամներ, իսկ մյուսները՝ քաղաքացիներ: Ընդ որում` 20 քրդերի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել Այն ալ Արաբից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը