Էջմիածին-Վաղարշապատը տոնում է իր 2699-րդ ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է: Արդեն 6-րդ տարին է, ինչ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը: Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին` հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առթիվ եռօրյա տոնակատարություն անցկացնելը:

Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկում են քայլերթով, որը սկիզբ է առնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից` շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ: Քայլերթին մասնակցում է քաղաքի ողջ ակտիվը` աշակերտներից մինչև վետերաններ: Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են տարբեր միջոցառումները, որոնք իրենց տրամաբանական ավարտն են ստանում հրապարակում անցկացվող համերգային ծրագրով: Էջմիածին-Վաղարշապատը քաղաքի բնակիչներին ու հյուրերին այս տարի դիմավորում է «Տարին քեզ համար ակնթարթ է, հազարամյա քաղաք» խորագրով:

Վաղարշապատ-Էջմիածինը Հայաստանի մեծությամբ 4-րդ քաղաքն է։ Մինչ Վաղարշապատ կոչվելը քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։ Միջին դարերում, մասնավորապես, միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի անունն է։ 1945թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև1992թվականը, երբ նորից վերանվանվել է Վաղարշապատ։

Վաղարշապատի (Էջմիածնի) տարածքում կա վեց եկեղեցի, քաղաքն ունի սեփական դրոշն ու զինանշանը:

Քաղաքում առկա է 14 հանրակրթական դպրոց, որոնցում սովորում են 10 հազարից ավելի աշակերտներ:

Գործում են 8 մանկապարտեզ, 1 մարզադպրոց, որտեղ կան ֆուտբոլի, ծանրամարտի, ըմբշամարտի, շախմատի, գիմնաստիկայի, բասկետբոլի և վոլեյբոլի խմբեր, որոնք տարբեր առաջնություններին մասնակցում են իրենց հավաքական կազմերով:

Քաղաքն ունի 2 երաժշտական դպրոց, գեղանկարչական դպրոց, 5 թանգարան, 2 մշակույթի տուն, 7 գրադարան, պետական քոլեջ և «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան: Էջմիածնի Մայր աթոռին կից գործում է Գևորգյան ճեմարանը:Էջմիածնի կենտրոնում գտնվող այգում մշտավառ կրակ կա` «Անմար կրակը»` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ