Սիրիական Հասաքե քաղաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 30 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքում ահաբեկչական երկու հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է քաղաքի արևմտյան մուտքի մոտ, մի քանի րոպե անց որոտացել է 2-րդ պայթյունը: Նախնական տեղեկություններով` զոհվել է ավելի քան 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Պայթյունները որոտացել են քրդերի հսկողության տակ գտնվող հսկիչ-անցագրային կետերում: Զոհերի մեծամասնությունը քրդական ինքնապաշտպանկան ուժերի անդամներ են:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քրդական Այն ալ Արաբ քաղաքում արյունալի բախումներ են ընթանում ԻԼԻՊ-ի և քրդական ուժերի միջև: Ահաբեկիչներին հաջողվել է կարևոր նշանակության կետեր գրավել այնտեղ: Մինչև այժմ, բարեբախտաբար, քաղաքը չի հայտնվել նրանց ձեռքում:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը