ԱՄՆ-ը միայն օդային հարվածներով չի կարող ոչնչացնել ԻԼԻՊ-ին. քրդական ուժեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Այն ալ Արաբ քրդական քաղաքում, թեժ մարտեր են ընթանում ԻԼԻՊ-ի և քրդական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումներն ընթանում են քաղաքի 50 շրջաններում: Տեղեկություններ կան, որ Քրդական ժողովրդավարական միության կին անդամներից մեկն ինքնահրկիզվել է: Հոկտեմբերի 6-ի գիշերը զոհվել են 15 քրդեր և ԻԼԻՊ-ի 27 անդամներ: Քաղաքը շարունակվում է ռմբակոծվել: Թուրքական աղբյուրների համաձայն՝ թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հրասանդ է ընկել, որի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացիներ են վիրավորվել;

Քրդական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի իր դաշնակիցների օդային հարվածները նպատակակետին չեն հասնում: Քրդական ինքնապաշտպանական ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ը միայն օդային հարվածներով չի կարող հաղթել ԻԼԻՊ-ին, քանի որ նրանք, տեսնելով մոտեցող օդանավերը, թաքնվում են, ապա վերադառնում:

Ավելի քան 2 շաբաթ է, ինչ ԻԼԻՊ-ը ջնում է իր հսկողության տակ վերցնել Այն ալ Արաբ քաղաքը: Վերջին շրջանում իսլամիստները 3 կողմերից շրջափակել են քաղաքը և աստիճանաբար սեղմում են շրջափակման օղակը՝ փորձելով ամբողջովին հսկողություն հաստատել այնտեղ: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում հսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից:

Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում