Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դուխանիա գյուղի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հոկտեմբերի 6-ին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանի Դուխանիա գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Բացի այդ, սիրիական օդային ուժերը ռմբակոծել են Հալեպի Մալահ գյուղում զինված խմբավորման հենակետը և ոչնչացրել այն: Սիրիական օդանավերը նաև ռմբակոծել են Կալամունի շրջանը՝ ոչնչացնելով զինյալների շարասյունը, ինչպես նաև Դեր Զորի Խարիտիա և Հուայջ Շամիա բնակավայրերում ԻԼԻՊ-ի հավաքատեղիները:

Ջաբակ Զաուիա շրջանում հոկտեմբերի 6-ին ականապատ մեքենայի պայթյունից 10-ը զինյալներ սպանվել են, ևս 15-ը՝ վիրավորվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները պատրաստվում են հսկողություն հաստատել Հալեպի Հանդարաթ գյուղի որոշ հատվածների վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ կառավարական ուժերի անդամներ են զոհվել: Թեժ մարտերն այնտեղ շարունակվում են առավոտից: Բախումներ են ընթանում Հալեպի Միդան, Սուլեյման ալ Հալաբի, Բուսթան Բաշա, Մայսալուն թաղամասերում:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը