Մարզային

Հրդեհ է բռնկվել Կապանում գործող արտադրամասերից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Կապանում գործող արտադրամասերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 3-ին` ժամը 04.50-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիք գյուղի Գաղթականեր փողոցի թիվ 39 հասցեում՝ «Որդի Սպարտակ» ՍՊԸ-ին պատկանող պահեստի էլեկտրական վահանակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել՝ 05.30-ին: Այրվել է 3 գմ էլեկտրական մալուխ և կախովի առաստաղը՝ 20 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում