Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում քրդերի և «Իսլամական պետության» միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդական քաղաքի շրջակայքում բախումներ են ընթանում «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ պայքարն ընթանում է քաղաքից հարավ և հարավ-արևելք, մի քանի 100 մետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվում է նաև արևմտյան կողմում: Մեծ թվով բնակիչներ ստիպված հեռացել են այնտեղից:

Մտավախություն կա, որ «Իսլամական պետությունը» կարող է ամեն րոպե հարձակվել քաղաքի վրա: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում հսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Իդլիբի Ջաբալ Զաուիա շրջանում, որոնիցի 11-ը լիբիացիներ են եղել:

Դամասկոսի գյուղերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել: Բանակը կանխել է զինյալների մուտքը Հոմսի Աբու ալ Ալաա գյուղ: Տեղի ունեցած բախումների ժամանակ տանսյակ զինյալների են սպանվել և վիրավորվել:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում