Տնտեսություն

Հայաստանը կարող է ԵՏՄ-ի անդամ դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ին. Աննա Սիսոեւա

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է ԵՏՄ-ի անդամ դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ին. Աննա Սիսոեւա

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում այս մասին հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության՝ Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության եւ ԱՊՀ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: ՌԴ Պետդուման պայմանագիրը վավերացրել Է սեպտեմբերի 26-ին:

Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին՝ Սիսոեւան ասել Է, որ ներկայում Ղրղզստանում իրագործվում Է ճանապարհային քարտեզը, իսկ Հայաստանն այն արդեն իրականացրել Է: «Պայմանագիր Է նախապատրաստված ԵՏՄ-ին միանալու մասին, եւ եթե ամեն ինչ տեղի ունենա եւ ոչինչ չխափանվի, մենք ենթադրում ենք, որ ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում նման պայմանագիր կստորագրվի, ինչը կնշանակի, որ Հայաստանը հնարավորություն կունենա 2015 թվականի հունվարի 2-ից դառնալու ԵՏՄ-ի անդամ»,-հայտարարել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում