Իրավունք

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

2 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվել է Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թվականի հուլիսի 7-ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք կիրառելու վերաբերյալ։

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր հուլիսի սկզբին։ Իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան և նրա ընտանիքին առնչվող բազմաթիվ ընկերություններում ու այլ տարածքներում։ Դրանից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և ներկայացվել դատարան։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում գործով նրան վերագրվող արարքներին ավելացել է նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում